20:54  ,  30 մայիսի, 2023

Կրիստիան Պուլիշիչը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն

Լոնդոնի «Չելսիի» 24-ամյա ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը մոտ է կարիերան Թուրինի «Յուվենտուսում» շարունակելուն, հաղորդում է ESPN-ը։

«Չելսին» ֆինանսական արդար խաղի կանոնները չխախտելու համար ամռանը կվաճառի մի քանի խաղացողների։ Նրանց թվում է նաեւ Պուլիշիչը։

«Յուվենտուսը» համաձայն է վճարել նրա տրանսֆերի համար 20 միլիոն եվրո։

2019 թվականին «Չելսին» Պուլիշիչի համար Դորտմունդի «Բորուսիային» վճարել էր 60 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Պուլիշիչը «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում