18:22  ,  30 մայիսի, 2023

Բենուր Փաշայանի հուշամրցաշար․ Մրցագորգ է վերադարձել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանի հուշամրցաշարը, որին մասնակցում են ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Բելառուսից, Վրաստանից եւ Իրանից։

Հայաստանը հուշամրցաշարին մասնակցում է 47 ըմբիշով։ Բենուր Փաշայանի մրցաշարով ըմբշամարտի մրցագորգ է վերադարձել նաեւ  աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը։ Նա հանդես է գալիս 82 կգ քաշային կարգում եւ արդեն տարել է երկու տպավորիչ հաղթանակ։

Մաքսիմ Մանուկյանը 2021 թվականի օգոստոսից ԱՄՆ-ում հանդես էր գալիս խառը մենամարտերում եւ տարել է երեք հաղթանակ։

Հայաստանի հավաքականից մրցաշարին չեն մասնակցում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն կրկնակի չեմպիոն Մալխաս Մալխաս Ամոյանը։

Բենուր Փաշայանի հուշամրցաշարը ընտրական է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար: Մրցաշարում ցույց տված արդյունքներով կձևավորվի հավաքականը, որը սեպտեմբերին կմասնակցի 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային աշխարհի առաջնությանը:

Քիչ անգ «Դինամո» մարզադահլիճում կմեկնարկեն կիսաեզրափակիչները։

Հայաստանի հավաքականից եզրափակիչի ուղեգրի համադ կպայքարեն Ռոբերտ Կարապետյանը եւ Վահան Շահբազյանը (55կգ), Արմեն Սուքիասյանը (60 կգ), Արթուր Մելքոնյանը (63 կգ), Շանթ Խաչատրյանը (72կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ),  Մաքսիմ Մանուկյանը եւ Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հայկ Մելիքյանը, Գեւորգ Թադեւոսյանը եւ Վիգեն Նազարյանը (87 կգ),  Արթուր Սարգսյանը (97 կգ) եւ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։

Եզրափակիչներն ու երրորդ տեղի գոտեմարտերը տեղի կունենան մայիսի 31-ի։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում