10:42  ,  30 մայիսի, 2023

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, հաղորդում է միլանյան Gazzetta dello Sport-ը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագը վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից հետո եւ սկսել է մարզումները անհատական ծրագրով։ 34-ամյա ֆուտբոլիստը իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում մարզումները կվերսկսի եզրափակիչից մեկ շաբաթ առաջ։

«Ինտերը» հունիսի 10-ին Ստամբուլում գավաթը կվիճարկի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում