09:41  ,  30 մայիսի, 2023

Չավի․ Ես եւ Մեսին մշակել ենք մարտավարական ծրագիր

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին հույս ունի, որ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ամռանը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից կվերադառնա կատալոնական ակումբ։

«Ես ակումբի նախագահին ասացի, որ Մեսիի վերադարձն ունի իմաստ։ Ոչ մի կասկած չկա, որ նա կատարյալ համապատասխանում է մեր համակարգին եւ գաղափարներին։ Ես եւ Լեոն մշակել ենք մարտավարական ծրագիր։ Ամեն ինչ կախված է միայն Մեսիից։ Նա պետք է որոշում ընդունի։ Ես պարբերաբար խոսում եմ Լեոյի հետ»,- Չավիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English