13:26  ,  29 մայիսի, 2023

Ջուդ Բելինգեմը՝ Բունդեսլիգայի լավագույն խաղացող

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացող, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Ջուդ Բելինգեմն ավարտված առաջնությունում մասնակցել է 31 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Սպասվում է, որ արդեն հաջորդ շաբաթ Բելինգեմը պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով