00:40  ,  29 մայիսի, 2023

«Միլանը» պարտության մատնեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Միլանը» հյուրընկալվեց Թուրինի «Յուվենտուսին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 40-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն։

«Միլանը» 67 միավորով չորրորդն է եւ ապահովել է Չեմպիոնների լիգայի ուղեգիրը։ «Յուվենտուսը» 59 միավորով 7-րդն է եւ 1 միավոր է հետ 6-րդ տեղում գտնվող «Ռոմայից»։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Յուվենտուս» - «Միլան»՝ 0:1 (տեսանյութ)

Օլիվիե Ժիրու, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով