21:54  ,  28 մայիսի, 2023

«Լացիոն» հաղթեց եւ երկրորդն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության նախավերջին տուրում Հռոմի «Լացիոն» տանը մրցեց «Կրեմոնեզեի» հետ եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

«Լացիոյից» դուբլի հեղինակ դարձավ սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։ Աչքի ընկավ նաեւ ալբանացի պաշտպան Էլսեիդ Հյուսայը։

«Լացիոն» 71 միավորով երկրորդն է եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Միլանի «Ինտերից»։ «Կրեմոնեզեն» 24 միավորով նախավերջինն է եւ դուրս կմնա Ա Սերիայից։ «Լացիոն» ու «Ինտերն» ապահովել են տեղը լավագույն քառյակում եւ Չեմպիոնների լիգայում։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Լացիո» - «Կրեմոնեզե»՝ 3:2 (տեսանյութ)

Էլսեիդ Հյուսայ, 4, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 37, 89 - Պաբլո Գալդամես, 54, Մանուել Լացարի, 58, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում