18:58  ,  28 մայիսի, 2023

«Նապոլին» բաց թողեց հաղթանակը Օսիմենի դուբլից հետո (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում նորընծա չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ բաց թողեց հաղթանակը նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի դուբլից հետո։

Դաշտի տերերը կարողացան վերջնամասում երկու գոլ խփել։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Նապոլին» վաստակել է 87 միավոր, «Բոլոնիան» 11-րդն է՝ 51 միավոր։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Բոլոնիա» - «Նապոլի»՝ 2:2 (տեսանյութ)

Լյուիս Ֆերգյուսոն, 63, Լորենցո Դե Սիլվեստրի, 84 - Վիկտոր Օսիմեն, 14, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում