00:48  ,  28 մայիսի, 2023

ՊՍԺ-ն պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը, Մեսիի գոլը (տեսանյութ)

ՊՍԺ-ն պաշտպանեց Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։ Նախավերջին տուրում ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Ստրասբուրգին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Փարիզյան թիմի գոլը խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որին գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն 85 միավորով ապահովեց 11-րդ չեմպիոնական տիտղոսը եւ 4 միավոր առաջ է փոխչեմպիոնի կոչումը նվաճած «Լանսից», որը 3:0 հաշվով հաղթեց «Այաչոյին»։

Ֆրանսիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ստրասբուրգ» - ՊՍԺ՝ 1:1 (տեսանյութ)

Կեւին Գամեյրո, 79 - Լիոնել Մեսի, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս