00:38  ,  28 մայիսի, 2023

«Ինտերն» ուժեղ էր «Ատալանտայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց Բերգամոյի «Ատալանտային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով։

Արդեն առաջին րոպեին խաղի հաշիվը բացեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ 2 րոպե անց «Ինտերի» առավելությունը կրկնապատկեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։ 36-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրաճեց «Ատալանտայի» խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։ 77-րդ րոպեին երկու գոլի առավելությունը վերականգնեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Ավելացված ժամանակ հյուրերի երկրորդ գոլը խփեց կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը։

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ չի վերականգնվել վնասվածքից հետո եւ բացակայում էր։

«Ինտերը» 69 միավորով երկրորդն է, «Ատալանտան» 5-րդ տեղում է՝ 61 միավոր։ Միլանյան թիմն ապահովեց Չեմպիոնների լիգայի ուղեգիրը։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ինտեր» - «Ատալանտա»՝ 3:2 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 1, Նիկոլո Բարելա, 3, Լաուտարո Մարտինես, 77 - Մարիո Պաշալիչ, 36, Լուիս Մուրիել, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում