22:58  ,  27 մայիսի, 2023

«Ռեալի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Սեւիլիային» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Երրորդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի դուբլի շնորհիվ։

«Ռեալը» 77 միավորով երկրորդն է, «Սեւիլիան» 10-րդն է՝ 49 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր

«Սեւիլիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2 (տեսանյութ)

Ռաֆայել Միր, 3 - Ռոդրիգո, 29, 69

Հեռացում՝ Մարկոս Ակունյա («Սեւիլիա»), 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով