21:37  ,  27 մայիսի, 2023

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Ինտերը» կընդունի Բերգամոյի «Ատալանտային»։

Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը։

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ազդրի մկանային վնասվածքից հետո դեռ չի վերականգնվել։

«Ինտեր»․ Օնանա, Դամբրոսիո, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Բրոզովիչ, Չալհաօղլու, Դիմարկո, Մարտինես, Լուկակու։

«Ինտեր» - «Ատալանտա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով