12:08  ,  26 մայիսի, 2023

Հայ ըմբիշները 11 մեդալ են նվաճել Բելառուսում

Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին  (նվիրված Դ.Մ. Կարբիշևին) մասնակցել են նաև հայ երիտասարդ ըմբիշները, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Ոսկե մեդալակիրներ են դարձել 57 կգ Սարգիս Բեգոյանը, 61 կգ Նորիկ Հարությունյանը, 65 կգ Հայկ Աբրահամյանը և 97 կգ Խաչատուր Խաչատրյանը:

Արծաթե մեդալներ են նվաճել  57 կգ Հայկո Գասպարյանը և 70 կգ Դավիթ Մարգարյանը:

Բրոնզե մեդալներ են նվաճել 57 կգ Նարեկ Հակոբյանը, 65 կգ Աշոտ Չափուխյանը, 70 կգ Անուշավան Բարսեղյանը և Արտյոմ Իսախանյանը և 79 կգ Արեն Իսրայելյանը:

Հայաստանի երիտասարդական թիմը պատրաստվում է հունիսի 26-ից հուլիսի 2-ն անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում