10:43  ,  26 մայիսի, 2023

Մայքլ Ջորդանի խաղաշապիկը աճուրդում վաճառվել է 3,03 միլիոն դոլարով

Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականի նախկին խաղացող Կառլ Մելոունը աճուրդում վաճառել է 1992 թվականի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչի ԱՄՆ - Լիտվա հանդիպմանը մասնակցած ամերիկացի բասկետբոլիստների խաղաշապիկներն ու խաղակոշիկները, հաղորդում է NBC-ն։ Դրանց վրա եղել են բասկետբոլիստների ինքնագրերը։

Ամենաբարձր գինը աճուրդում ստացել է Մայքլ Ջորդանի խաղաշապիկը՝ 3,03 միլիոն դոլար։ Նրա խաղակոշիկները վաճառվել են 420 հազար դոլարով։

Մելոունը իր հավաքածուից վաճառել է նաեւ Լարի Բյորդի խաղաշապիկը (360 հազար դոլար), Մեջիք Ջոնսոնի խաղաշապիկը (336 հազար դոլար), Չառլզ Բարքլիի (230 հազար դոլար), Դեւիդ Ռոբինսոնի (116 հազար դոլար), Քլայդ Դրեքսլերի (91 հազար դոլար), Սքոթի Պիպենի (80 հազար դոլար) խաղաշապիկները։  Մելոունի խաղաշապիկի համար վճարել են 59 հազար դոլար։

Ջորդանը «Չիկագո Բուլզի» հետ դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի վեցակի չեմպիոն։ Նա նաեւ կրկնակի օլիմպիական չեմպիոն է (1984, 1992)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում