00:41  ,  23 մայիսի, 2023

«Էմպոլին» հաղթեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Էմպոլիին» եւ պարտություն կրեց 1:4 հաշվով։

«Էմպոլիից» դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Կապուտոն, աչքի ընկան նաեւ իտալացի պաշտպան Սեբաստիանո Լուպերտոն եւ իտալացի հարձակվող Ռոբերտո Պիկոլին։ «Յուվենտուսից» գոլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան։

«Էմպոլին» 42 միավորով 14-րդն է, «Յուվենտուսը» 7-րդն է՝ 59 միավոր։ Թուրինյան ակումբը ղեկավարության ֆինանսական խարդախությունների հետեւանքով զրկվել է 10 միավորից։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Էմպոլի» - «Յուվենտուս»՝ 4:1 (տեսանյութ)

Ֆրանչեսկո Կապուտո, 18, 11մ, 48, Սեբաստիանո Լուպերտո, 21, Ռոբերտո Պիկոլի, 90+3 - Ֆեդերիկո Կիեզա, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով