22:34  ,  22 մայիսի, 2023

«Ռոման» ոչ ոքի խաղաց «Սալերնիտանայի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Սալերնիտանային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 12-րդ րոպեին աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրեւան։ 47-րդ րոպեին «Ռոմայի» պատասխան գոլը խփեց իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին։

54-րդ րոպեին «Սալերնիտանային» առաջ մղեց սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան։ Հռոմեական թիմը պարտությունից խուսափեց 83-րդ րոպեին սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի խփած գոլի շնորհիվ։

«Ռոման» 59 միավորով 7-րդն է եւ 1 միավոր հետ է 6-րդ տեղում գտնվող «Ատալանտայից»։ «Սալերնիտանան» 39 միավորով 15-րդն է։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ռոմա» - «Սալերնիտանա»՝ 2:2 (տեսանյութ)

Ստեֆան Էլ-Շաարավի, 47, Նեմանյա Մատիչ, 83 - Անտոնիո Կանդրեւա, 12, Բուլայե Դիա, 54

«Էմպոլի» - «Յուվենտուս»՝ 22:45 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով