21:35  ,  22 մայիսի, 2023

Եվրոպայի եւ Կոնֆերենցիաների լիգաների եզրափակիչների մրցավարները

ՈւԵՖԱ-ն նշանակել է Եվրոպայի եւ Կոնֆերենցիաների լիգաների եզրափակիչների մրցավարներին։

Եվրոպայի լիգայի «Սեւիլիա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա) եզրափակիչը կսպասարկեն անգլիացի մրցավարներ Էնթոնի Թեյլորի գլխավորությամբ։

Կոնֆերենցիաների լիգայի «Ֆիորենտինա» (Իտալիա) - «Վեստ Հեմ» (Անգլիա) եզրափակիչը կսպասարկեն իսպանացի մրցավարներ Կառլոս դել Սերո Գրանդեի գլխավորությամբ։

«Սեւիլիա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, «Ֆիորենտինա» - «Վեստ Հեմ» հանդիպումը՝ հունիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում