17:05  ,  22 մայիսի, 2023

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մրցավարը հայտնի է

Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» եզրափակիչ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել լեհ Շիմոն Մարցինյակը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։  Նրան կօգնեն Պավել Սոկոլնիցկին եւ Թոմաշ Լիստկեւիչը։

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում։

42-ամյա Մարցինյակն առաջին անգամ կսպասարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

2022թ․ աշխարհի առաջնությունում նա Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչի գլխավոր մրցավարն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում