21:55  ,  21 մայիսի, 2023

«Ինտերը» պարտվեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց նորընծա չեմպիոն «Նապոլիին» եւ պարտվեց 1:3 հաշվով։

41-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Ռոբերտո Գալյարդինին։

67-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Նապոլիի» կամերունցի կիսապաշտպան Անդրե Զամբո Անգիսան։ 82-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց միլանյան թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, սակայն 3 րոպե անց «Նապոլիի» երկրորդ գոլը խփեց իտալացի պաշտպան Ջովանի Դի Լորենցոն։ Ավելացված ժամանակում էլ աչքի ընկավ նեապոլյան թիմի իտալացի կիսապաշտպան Ջանլուկա Գաետանոն։

«Ինտերի» եւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ազդրի մկանային վնասվածքի պատճառով բացակայում էր։

«Նապոլին» վաստակել է 86 միավոր, «Ինտերը» 66 միավորով երրորդն է։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Նապոլի» - «Ինտեր»՝ 3:1 (տեսանյութ)

Անդրե Զամբո Անգիսա, 67, Ջովանի Դի Լորենցո, 85, Ջանլուկա Գաետանո, 90+5 - Ռոմելու Լուկակու, 82

Հեռացում՝ Ռոբերտո Գալյարդինի («Ինտեր»), 41, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով