21:25  ,  21 մայիսի, 2023

Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Աուգսբուրգի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

38-րդ րոպեին հեռացվեց «Աուգսբուրգի» գերմանացի պաշտպան Ֆելիքս Ուդուոխայը։ Երկրորդ խաղակեսում «Բորուսիայից» դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիեն Ալերը, աչքի ընկավ նաեւ գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը։

«Բորուսիան» 70 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղ նահանջած չեմպիոն «Բավարիայից», որն այս տուրում 1:3 հաշվով պարտվել էր «ՌԲ Լայպցիգին»։ «Աուգսբուրգը» 14-րդն է՝ 34 միավոր։

Վերջին տուրում «Բորուսիան» կընդունի «Մայնցին», «Բավարիան» կհյուրընկալվի «Քյոլնին»։

Գերմանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:3 (տեսանյութ)

Սեբաստիեն Ալեր, 58, 84, Յուլիան Բրանդտ, 90+4

Հեռացում՝ Ֆելիքս Ուդուոխայ («Աուգսբուրգ»), 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում