00:35  ,  21 մայիսի, 2023

«Միլանի» հաղթանակը՝ 5:1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Միլանը» սեփական խաղադաշտում մրցեց հետնապահ «Սամպդորիայի» հետ։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5:1 հաշվով։

«Միլանից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն։ Աչքի ընկան նաեւ պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն եւ իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։

«Միլանը» 64 միավորով 5-րդ տեղում է, «Սամպդորիան» 18 միավորով վերջինն է եւ դուրս կմնա Ա Սերիայից։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Միլան» - «Սամպդորիա»՝ 5:1 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 9, Օլիվիե Ժիրու, 23, 29, 11մ, 68, Բրաիմ Դիաս, 63 - Ֆաբիո Կվալյարելա, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում