21:52  ,  20 մայիսի, 2023

«Ատալանտան» պարտության մատնեց «Վերոնային» եւ հավասարվեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի  առաջնության 36-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Վերոնային» եւ պարտության մատնեց 3:1 հաշվով։

«Ատալանտայից» աչքի ընկան իտալացի պաշտպան Դավիդե Ձապակոստան, խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը եւ դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը։

6-րդ տեղում գտնվող «Ատալանտան» 61 միավորով հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Միլանին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Վերոնան» 18-րդն է՝ 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ատալանտա» - «Վերոնա»՝ 3:1 (տեսանյութ)

Դավիդե Ձապակոստա, 22, Մարիո Պաշալիչ, 53, Ռասմուս Հոյլուն, 62 - Դարկո Լազովիչ, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով