18:51  ,  20 մայիսի, 2023

«Բոլոնիայի» վստահ հաղթանակը՝ 5:1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Բոլոնիան» հյուրընկալվեց «Կրեմոնեզեին» եւ առավելության հասավ 5:1 հաշվով։

Հյուրերից աչքի ընկան ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը, շոտլանդացի կիսապաշտպան Լյուիս Ֆերգյուսոնը, ավստրիացի պաշտպան Ստեֆան Պոշը եւ իտալացի հարձակվողներ Նիկոլա Սանսոնեն ու Ռիկարդո Օրսոլինին, որը վերջնամասում հեռացվեց երկրորդ դեղին քարտի համար։

«Բոլոնիան» 50 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, «Կրեմոնեզեն» 24 միավորով նախավերջինն է եւ դուրս կմնա Ա Սերիայից։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Կրեմոնեզե» - «Բոլոնիա»՝ 1:5 (տեսանյութ)

Դանիել Չոֆանի, 90+1 - Մարկո Արնաուտովիչ, 14, Լյուիս Ֆերգյուսոն, 27, Ստեֆան Պոշ, 45+1, Ռիկարդո Օրսոլինի, 62, Նիկոլա Սանսոնե, 81

Հեռացում ՝ Ռիկարդո Օրսոլինի («Բոլոնիա»), 73, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով