00:50  ,  20 մայիսի, 2023

«Մոնցան» կամային հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Սասուոլոն» ընդունեց «Մոնցային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում 11-մետրանոցն արդյունավետ կատարեց իտալացի հարձակվող Դոմենիկո Բերարդին։

Հյուրերից երկրորդ խաղակեսում աչքի ընկան իտալացի հարձակվող Պատրիկ Չիուրիան եւ իտալացի կիսապաշտպան Մատեո Պեսինան։

«Մոնցան» 52 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Սասուոլոն» 13-րդն է՝ 44 միավոր։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Սասուոլո» - «Մոնցա»՝ 1:2 (տեսանյութ)

Դոմենիկո Բերարդի, 45+6, 11մ - Պատրիկ Չիուրիա, 60, Մատեո Պեսինա, 90+3

Հեռացում՝ Ռուան («Սասուոլո»), 69, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով