20:46  ,  19 մայիսի, 2023

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի առաջին գոլը Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում ճանաչվել է լավագույնը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում։

«Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 4:0 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ։ Հունիսի 10-ին Ստամբուլում անցկացվելիք եզրափակիչում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի մրցակիցը կլինի Միլանի «Ինտերը», որը պայքարից դուրս էր թողել «Միլանին»։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ»՝ 4:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Բերնարդու Սիլվա, 23, 37, Էդեր Միլիտաո, 76, ինքնագոլ, Խուլիան Ալվարես, 90+1

«Ինտեր» - «Միլան»՝ 1:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:0)

Լաուտարո Մարտինես, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում