19:17  ,  19 մայիսի, 2023

Եվրագավաթային շաբաթվա լավագույն խաղացողները

ՈւԵՖԱ-ն եվրագավաթային մրցաշարերի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումներից հետո ամփոփել է քվեարկությունների արդյունքները եւ ներկայացրել լավագույններին։

Չեմպիոնների լիգայում շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան, որը դուբլի հեղինակ էր դարձել Մադրիդի «Ռեալի» դեմ տնային խաղում։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթել էր 4:0 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ։

Եվրոպայի լիգայում շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանն արժանացել է իսպանական «Սեւիլիայի» արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան, որը լրացուցիչ ժամանակում գրավել էր Թուրինի «Յուվենտուսի» դարպասը։ «Սեւիլիան» հաղթել էր 2:1 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ։

Կոնֆերենցիաների լիգայում շաբաթվա լավագույն խաղացողն իտալական «Ֆիորենտինայի» արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Գոնսալեսն է, որը շվեյցարական «Բազելի» հետ դիմակայությունում դարձել էր դուբլի հեղինակ։ «Ֆիորենտինան» հաղթել էր 3:1 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով