01:48  ,  19 մայիսի, 2023

Կոնֆերենցիաների լիգա․ «Ֆիորենտինան» պայքարից դուրս թողեց «Բազելին» (տեսանյութ)

Իտալական «Ֆիորենտինան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման լրացուցիչ ժամանակում «Ֆիորենտինան» 3:1 հաշվով առավելության հասավ շվեյցարական «Բազելի» նկատմամբ։ Հիմնական ժամանակում «Ֆիորենտինան» հաղթել էր 2:1 հաշվով։

Առաջին խաղում 2:1 հաշվով առավելության էր հասել «Բազելը»։

Հունիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվելիք եզրափակիչում «Ֆիորենտինայի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Վեստ Հեմը», որը պայքարից դուրս էր թողել հոլանդական «ԱԶ Ալկմարին» (2:1, 1:0)։

Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Բազել» - «Ֆիորենտինա»՝ 1:3 (լրացուցիչ ժամանակ՝ 0:1), (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:1)

Զեկի Ամդունի, 55 - Նիկոլաս Գոնսալես, 35, 72, Անտոնին Բարակ, 120+9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում