15:22  ,  15 մայիսի, 2023

Եվրոպայի գավաթ․ Հայաստանը նվաճել է 5 մեդալ (ֆոտո)

Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարում Հայաստանը նվաճել է 5 մեդալ 16 երկրների 178 ձյուդոիստների պայքարում: Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ մասնակցել է 5 մարզիկով։ Բոլորն էլ դարձել են մեդալակիր։

Աշիկ Անդրեյան - 60 կգ, արծաթե մեդալ, մարզիչ՝ Նարեկ Սուքիասյան

Վահե Աղասյան - 60 կգ, բրոնզե մեդալ, մարզիչ՝ Կարեն Աղասյան

Մեսրոպ Նիկոյան - 66 կգ, արծաթե մեդալ,  մարզիչ՝ Անտոն Բաբայան

Արտակ Թորոսյան - 73 կգ, բրոնզե մեդալ, մարզիչ՝ Վահե Թորոսյան

Գոռ Կարապետյան - 90 կգ, բրոնզե մեդալ, մարզիչ՝ Վահե Թորոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում