22:03  ,  14 մայիսի, 2023

«Ռոման» չհաղթեց «Բոլոնիային»

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Բոլոնիային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը գոլ խփել չկարողացան։

«Ռոման» 59 միավորով 6-րդն է եւ 2 միավոր հետ է 5-րդ տեղում գտնվող «Միլանից»։ 7-րդ տեղում ընթացող «Ատալանտան» ունի 58 միավոր։ «Բոլոնիան» 11-րդն է՝ 47 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Բոլոնիա» - «Ռոմա»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով