18:57  ,  14 մայիսի, 2023

«Նապոլին» պարտություն կրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում նորընծա չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվեց «Մոնցային» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Դանի Կարվալյուն եւ իտալացի հարձակվող Անդրեա Պետանյան։

«Նապոլին» ունի 83 միավոր, «Մոնցան» 49 միավորով 9-րդն է։ Նույնքան միավոր ունի 8-րդ տեղում գտնվող «Ֆիորենտինան», որը 2:0 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Մոնցա» - «Նապոլի»՝ 2:0 (տեսանյութ)

Դանի Կարվալյու, 18, Անդրեա Պետանյա, 54

«Ֆիորենտինա» - «Ուդինեզե»՝ 2:0

Գաետանո Կաստրովիլի, 7, Ջակոմո Բոնավենտուրա, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում