00:39  ,  14 մայիսի, 2023

«Ինտերի» հաղթանակը, Մխիթարյանի գոլային փոխանցումը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերն» ընդունեց «Սասուոլոյին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 4:2 հաշվով։

«Ինտերից» դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Աչքի ընկավ նաեւ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը փոխարինվեց 61-րդ րոպեին։

Մեկ գոլ էլ սեփական դարպասը խփեց հյուրերի բրազիլացի պաշտպան Ռուանը։

 Երրորդ տեղում գտնվող «Ինտերը» 66 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Յուվենտուսին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Սասուոլոն» 13-րդն է՝ 44 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ինտեր» - «Սասուոլո»՝ 4:2 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 41, 89, Ռուան, 56, ինքնագոլ, Լաուտարո Մարտինես, 58 – Մատեուս Էնրիկե, 63, Դավիդե Ֆրատեզի, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով