16:21  ,  13 մայիսի, 2023

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արման Ադամյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ձյուդոիստ Արման Ադամյանին Դոհայում անցկացված աշխարհի առաջնությունում 100 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ։

26-ամյա վոլգոգրադցի մարզիկը եզրափակիչում հաղթել էր կրկնակի օլիմպիական չեմպիոն, Չեխիայի ներկայացուցիչ Լուկաշ Կրպալեկին։

«Հարգելի Արման Ազատովիչ, սրտանց շնորհավորում եմ ձեզ փառահեղ հաղթանակի առթիվ։ Աշխարհի առաջնությունում դուք վստահաբար հաստատեցիք առաջատարի ձեր որակները, ցուցադրեցիք բնավորություն եւ կամք, վառ էջ ավելացրեցիք ձյուդոյի հայրենական դպրոցի տարեգրությունում։

Մաղթում եմ ձեզ նոր նվաճումներ եւ ամենայն բարիք»,- նշվում է Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական հաղորդագրությունում։

Արման Ադամյանը նաեւ 2019թ․ Եվրոպական խաղերի եւ 2021թ․ Եվրոպայի չեմպիոն է։

Արման Ադամյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում