00:45  ,  13 մայիսի, 2023

«Լացիոն» ավելացված ժամանակում փրկվեց պարտությունից (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Լեչեին» եւ պարտությունից փրկվեց ավելացված ժամանակում՝ 2:2։

Խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացեց հռոմեական թիմի իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն։ «Լեչեի» կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Ռեմի Ուդենը։ «Լացիոյի» երկրորդ գոլն ավելացված չորրորդ րոպեին խփեց սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։

«Լացիոն» 65 միավորով երրորդն է եւ 2 միավոր է առաջ չորրորդ տեղում գտնվող «Ինտերից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Լեչեն» 32 միավորով16-րդն է։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Լացիո» - «Լեչե»՝ 2:2 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե 34, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 90+4 - Ռեմի Ուդեն, 45+2, 51

Չիրացրած 11մ՝ Գաբրիել Ստրեֆեզա («Լեչե»), 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով