20:26  ,  12 մայիսի, 2023

Արման Ադամյանը՝ աշխարհի չեմպիոն

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնությունում չեմպիոն է հռչակվել Ռուսաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Արման Ադամյանը։

100 կգ քաշային կարգի եզրափակիչում 26-ամյա վոլգոգրադցի մարզիկը հաղթել է կրկնակի օլիմպիական եւ աշխարհի չեմպիոն, չեխ Լուկաշ Կրպալեկին։

Սա Ռուսաստանի առաջին մեդալն է այս առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում