17:38  ,  12 մայիսի, 2023

Կոնֆերենցիաների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողն ու գոլի հեղինակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Լոնդոնի «Վեստ Հեմի» ալժիրցի հարձակվող Մոհամեդ Սաիդ Բենռահման։

Լավագույն գոլի հեղինակը շվեյցարական «Բազելի» ֆրանսիացի կիսապաշտպան Անդի Դիուֆն է, որը գրավել էր իտալական «Ֆիորենտինայի» դարպասը։

Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Բազել» (Շվեյցարիա) ` 1:2 (տեսանյութ)

Արթուր Կաբրալ, 25 - Անդի Դիուֆ, 71, Զեքի Ամդունի, 90+2

«Վեստ Հեմ» (Անգլիա) -  «ԱԶ Ալկմար» (Նիդեռլանդներ)` 2:1 (տեսանյութ)

Մոհամեդ Սաիդ Բենռահմա, 67, 11մ, Մայքլ Անտոնիո, 76 - Տեյանի Ռեյնդերս, 41

Կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները մայիսի 18-ին են։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում