00:54  ,  12 մայիսի, 2023

Կոնֆերենցիաների լիգա․ «Վեստ Հեմը» հաղթեց «ԱԶ Ալկմարին», «Բազելը»՝ «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում տեղի ունեցան կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները։

Իտալական «Ֆիորենտինան» ընդունեց «Բազելին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Լոնդոնի «Վեստ Հեմը» տանը մրցեց հոլանդական «ԱԶ Ալկմարի» հետ եւ պարտության մտանեց 2:1 հաշվով ալժիրցի հարձակվող Մոհամեդ Սաիդ Բենռահմայի ու ջամայկացի հարձակվող Մայքլ Անտոնիոյի գոլերի շնորհիվ։

Կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները մայիսի 18-ին են։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։

Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Բազել» (Շվեյցարիա) ` 1:2 (տեսանյութ)

Արթուր Կաբրալ, 25 - Անդի Դիուֆ, 71, Զեքի Ամդունի, 90+2

«Վեստ Հեմ» (Անգլիա) -  «ԱԶ Ալկմար» (Նիդեռլանդներ)` 2:1 (տեսանյութ)

Մոհամեդ Սաիդ Բենռահմա, 67, 11մ, Մայքլ Անտոնիո, 76 - Տեյանի Ռեյնդերս, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում