01:33  ,  5 մայիսի, 2023

«Նապոլիի» չեմպիոնական հանդերձարանը, Նեապոլի գիշերային տոնախմբությունը (ֆոտո, վիդեո)

«Նապոլիի» ֆուտբոլիստները «Ուդինեզեի» հետ հանդիպումից (1:1) հետ հանդերձարանում շամպայնով նշել են չեմպիոնական տիտղոսը։

Գիշերային Նեապոլում ֆանատները հրավառությամբ են տոնում են «Նապոլիի» առաջին տիտղոսը 33 տարում։

«Նապոլին» առաջնության ավարտից 5 տուր առաջ 80 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող Հռոմի «Լացիոյի» նկատմամբ ունի 16 միավորի առավելություն։

Նեապոլյան թիմը չեմպիոնական տիտղոսը նվաճել է նաեւ 1987 եւ 1990 թվականներին։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ուդինեզե» - «Նապոլի»՝ 1:1 (տեսանյութ)

Սանդի Լովրիչ, 13 - Վիկտոր Օսիմեն, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում