00:37  ,  5 մայիսի, 2023

«Նապոլին» երրորդ անգամ հռչակվեց Իտալիայի չեմպիոն (ֆոտո, վիդեո)

«Նապոլին» երրորդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը` 33 տարում առաջին անգամ։

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Ուդինեզեին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ուդինեզեի» սլովենացի կիսապաշտպան Սանդի Լովրիչը։

«Նապոլիից» պատասխան գոլը 52-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։

«Նապոլին» առաջնության ավարտից 5 տուր առաջ 80 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող Հռոմի «Լացիոյի» նկատմամբ ունի 16 միավորի առավելություն։

Նեապոլյան թիմը չեմպիոնական տիտղոսը նվաճել է նաեւ 1987 եւ 1990 թվականներին։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ուդինեզե» - «Նապոլի»՝ 1:1 (տեսանյութ)

Սանդի Լովրիչ, 13 - Վիկտոր Օսիմեն, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով