00:55  ,  4 մայիսի, 2023

«Ինտերի» տպավորիչ հաղթանակը՝ 6:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Վերոնային»։ Միլանյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում 100-րդ հանդիպումը իտալացի Սիմոնե Ինձագիի համար հաղթական էր՝ 6:0:

Դուբլի հեղինակ դարձան բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ու արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Աչքի ընկավ նաեւ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն։ «Վերոնայի» արգենտինացի հարձակվող Ադոլֆ Գայչն էլ գրավեց սեփական դարպասը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 65-րդ րոպեին։

«Ինտերը» 60 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Վերոնան» 18-րդն է՝ 27 միավոր։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Վերոնա» - «Ինտեր»՝ 0:6 (տեսանյութ)

Ադոլֆ Գայչ, 31, ինքնագոլ, Հական Չալհանօգլու, 36, Էդին Ջեկո, 37, 61, Լաուտարո Մարտինես, 55, 90+2,

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս