12:09  ,  3 մայիսի, 2023

ՈւՂԻՂ․ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանն ամփոփում են ԵԱ-ն

Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը եւ մարզիչներն ասուլիսում ամփոփում են Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնությունը:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 20-23-ն անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալներ:

Զագրեբում 6-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Օլիմպիական խաղերի ոսկ, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: 97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը 5:1 hաշվով հաղթեց աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովին:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց նաեւ աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

77 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնը վերջին վայրկյաններին 6:4 հաշվով հաղթեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեսին:

Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր դարձավ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս