14:25  ,  2 մայիսի, 2023

Ադրբեջանում մարզիչի ծեծի հետեւանքով 7-ամյա երեխա է մահացել (տեսանյութ)

Ադրբեջանում սամբոյի մարզման ժամանակ ստացած պարանոցի կոտրվածքի հետեւանքով 7-ամյա տղա է մահացել, հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով qafqazinfo.az-ին։

Մարզիչ Մեհման Հալիլովը Սումգայիթի մարզադպորցներից մեկում երեխայի վրա ցուցադրել է վտանգավոր հնարք՝ կոտրելով նրա պարանոցի ողերը։ Տարածված տեսանյութում երեւում է, որ մարզիչը անմարդկային վերաբերմունք է դրսեւորել։ Երեխան հիվանդանոցում մահացել է։ Խալիլովը ձերբակալվել է։

28-ամյա մարզիչը սամբոյի Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում