00:43  ,  1 մայիսի, 2023

«Յուվենտուսը» ոչ ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

10-րդ րոպեին «Բոլոնիան» բացեց խաղի հաշիվը։ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց իտալացի հարձակվող Ռիկարդո Օրսոլինին։ 31-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ «Յուվենտուսը», սակայն լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը վրիպեց։

61-րդ րոպեին Միլիկը գրավեց մրցակցի դարպասը՝ իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին փրկելով պարտությունից։

«Յուվենտուսը» 60 միավորով երրորդն է եւ 1 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Լացիոյից»։ «Բոլոնիան» 8-րդն է՝ 45 միավոր։

Առաջնության ավարտից 6 տուր առաջ թուրինյան թիմը զրկվեց առաջատար «Նապոլիին» (79 միավոր) հավասարվելու տեսական հնարավորությունից։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բոլոնիա» - «Յուվենտուս»՝ 1:1 (տեսանյութ)

Ռիկարդո Օրսոլինի, 10, 11մ - Արկադիուշ Միլիկ, 61

Չիրացրած 11մ՝ Արկադիուշ Միլիկ («Յուվենտուս»), 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով