22:05  ,  29 ապրիլի, 2023

«Ռոման» ու «Միլանը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ռոման» ընդունեց չեմպիոն «Միլանին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Ավելացված երրորդ րոպեին «Ռոմայի» գոլը խփեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը (տեսանյութ

3 րոպե անց հավասարությունը վերականգնեց «Միլանի» բելգիացի կիսապաշտպան Ալեքսիս Սալեմակերսը (տեսանյութ

Ամբողջ հանդիպման ըթնացքում զգալի տարածքային առավելություն ուներ «Միլանը», սակայն երկու թիմերն էլ ոչ մի հարված դարպասին չէին կատարել մինչեւ ավելացված ժամանակը։

«Միլանը» 57 միավորով չորրորդն է, «Ռոման» նույնքան միավորով 5-րդն է։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ռոմա» - «Միլան»՝ 1:1 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 90+3 - Ալեքսիս Սալեմակերս, 90+7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում