18:47  ,  28 ապրիլի, 2023

«Նապոլին» արդեն այս տուրում կարող է ապահովել չեմպիոնական տիտղոսը

Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլին» արդեն այս տուրում կարող է ապահովել չեմպիոնական կոչումը։

32-րդ տուրում «Նապոլին» ապրիլի 30-ին կընդունի «Սալերնիտանային»։ Եթե առաջատարը հաղթանակ տանի, իսկ երկրորդ տեղում գտնվող Հռոմի «Լացիոն» չկարողանա նույն օրը Միլանում հաղթել «Ինտերին», «Նապոլին» կդառնա անհասանելի հետապնդողների համար։

31 խաղից հետո «Նապոլին» ունի 78, «Լացիոն»՝ 61 միավոր։ Իտալիայի առաջնության ավարտին մնացել է 7 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով