14:03  ,  24 ապրիլի, 2023

ԵԱ․ Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական գոտեմարտը՝ տեսանյութով

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի յութուբյան ալիքը ներկայացրել է 97 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտի տեսագրությունը։

Գյումրեցի ըմբիշը 5:1 hաշվով հաղթել էր աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում