00:40  ,  24 ապրիլի, 2023

«Նապոլին» ուժեղ էր «Յուվենտուսից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում առաջատար «Նապոլին» Թուրինում հյուրընկալվեց «Յուվենտուսին» եւ հաղթեց 1:0 հաշվով։

83-րդ րոպեին «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ն արձանագրեց կանոնների խախտում եւ գոլը չգրանցվեց։

Ավելացված չորրորդ րոպեին «Նապոլիի» հաղթական գոլը խփեց իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորին։

«Նապոլին» 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 17 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լացիոյից»։ «Յուվենտուսը» երրորդն է՝ 59 միավոր։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 0:1 (տեսանյութ)

Ջակոմո Ռասպադորի, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով