16:22  ,  23 ապրիլի, 2023

«Ինտերը» խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Էմպոլիին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Աչքի ընկավ նաեւ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց Լուկակուն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր «Ինտերի» հայտացուցակից։

«Ինտերը» 54 միավորով 5-րդն է, «Էմպոլին» 15-րդն է՝ 32 միավոր։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Էմպոլի» - «Ինտեր»՝ 0:3 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 48, 76, Լաուտարո Մարտինես, 88

«Մոնցա» - «Ֆիորենտինա»՝ 17:00 (Երեւանի ժամանակ)

«Ուդինեզե» - «Կրեմոնեզե»՝ 17:00

«Միլան» - «Լեչե»՝ 20:00

«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում