23:06  ,  22 ապրիլի, 2023

Նարեկ Սիմոնյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իսրայելում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը հանդես եկան կադետները (14-16 տարեկաններ):

Հաջող ելույթներ ունեցան և բրոնզե մեդալների արժանացան Սամվել Դանիելյանը (46 կգ), Անդրե Սարդարյանը (58 կգ), Գոռ Աղասարյանը (79 կգ):

Փայլուն գոտեմարտեր ունեցավ 53 կգ քաշային Նարեկ Սիմոնյանը և եզրափակիչում  հաղթելով FIAS դրոշի տակ հանդես եկող ռուսաստանցի Իսմայիլ Մախոժևին՝ դարձավ Եվրոպայի չեմպիոն, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը:

Գերծանր (+88) քաշային Դավիթ Բարսեղյանը ոսկե մեդալի համար պայքարեց ռուսաստանցի Դենիս Կուլիգինի հետ ու բարարվեց երկրորդ տեղով:   

Հայաստանը տարբեր տարիքային խնբերում արդեն նվաճել է 3 ոսկի, 3 արծաթ, 8 բրոնզ և ընդհանուր մեդալային հաշվարկով զբաղեցնում են երկրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում