Կարծում եմ` «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի խնդիրները նման են. երկու թիմերն էլ լավ են խաղում, սակայն միվորներ չեն վաստակում, հայտարարել է «Վոլգայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
«Բոլորը հասկանում են, որ ֆուտբոլում ամեն տեսակի իրավիճկներ ստեղծվում են: Կարծում եմ` «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի խնդիրները նման են. երկու թիմերն էլ լավ են խաղում, սակայն միվորներ չեն վաստակում: Պարզապես բախտը չի ժպտում մեզ:
Խաղերի մեծամասնությունում «Վոլգան» չի զիջում իր մրցակիցներին: Մախաչկալայում լավ հանդիպում անցկացրեցինք, շատ պահեր ստեղծեցինք «Մորդովիայի» դեմ խաղում:
Սարկիսով ազգանունը հայկական Սարգսյանի փոփոխված տեսակն է: Իմ նախնիները Սարկիսով են դարձել շատ տարիներ առաջ, իսկ ես չցանկացա վերկանգնել Սարգսյան ազգանունը»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության մեկնարկային 13 տուրերից հետո «Վոլգան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում