15:27  ,  21 մարտի, 2012

Ռոբեն. Վստահ չեմ, որ կմնամ «Բավարիայում»

Հոլանդիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենին այնքան էլ չի գոհացնում իր կարգավիճակը գերմանական ակումբում։

«Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով վստահ եմ, որ կմնամ «Բավարիայում»։ Վերջին շրջանում իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Եղել է, որ ես երեք անընդմեջ հանդիպման չեմ մասնակցել։ Դա այնքան ել հաջող շրջան չէր իմ կարիերայում։ Չի կարելի ասել, որ ես պետք է որոշում ընդունեմ մոտ օրերս։ Հիմա ես կենտրոնացել եմ ֆուտբոլի վրա։ Իմ պայմանագիրը դեռ ուժիմեջ է «Բավարիայի» հետ եւ ես չեմ պատրաստվում կտրուկ քայլերի դիմել»,- Ռոբենի խոսքը փոխանցում է football365.com-ը։

Հիշեցնենք, որ հոլանդացու պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2013թ. ամռանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English